Թրամփ․ «Ոչ ոք չգիտի՝ ով է Իրանում պատասխանատուն» Արագածոտնում «От Мартина»-ի բեռնատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ձեզ թվում է՝ համակարգային կոռուպցիա սահմանելով տպավորություն կստեղծվի, որ թաթախվա՞ծ եք եղել դրա մեջ (տեսանյութ) Ծանրամարտի պատանեկան ԵԱ․ այսօր Հայաստանից պայքարի մեջ կմտնի երկու մարզիկ ԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի «Ղազինյանի խոսքից ստացվում է՝ «չեմ ուզում, բայց եթե շատ խնդրեք, կաշխատեմ». Բագրատյան (տեսանյութ) 250 օր անընդմեջ ծովում․ ԱՄՆ-ի ավիակիրը վերադառնում է Սան Դիեգո #ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին Որ Բարձր տոկոսներով վարկերը վատ բան են․ ինչպե՞ս եք այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատել (տեսանյութ) Աննա Վարդապետյանը Լոռիում շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով․ հանձնարարականներ է տվել «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին Ո՞րն է ձեր պատկերացրած հաշվետվողականությունը. Այվազյանը՝ Մանուկյանին (տեսանյութ) 

Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Մասնավորապես, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, կազմակերպվել է Սիսիանի երաժշտական դպրոցներից մեկի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը: Համայնքի ղեկավարի եւ նրա եղբոր նախնական համաձայնությամբ, արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ համայնքի ղեկավարի եղբայրը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել եւ ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:

Այնուհետեւ՝ ձեւական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ, ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետը, նույն բաժնի 2 գլխավոր մասնագետ, աշխատակազմի քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը, իսկ քարտուղար է նշանակվել  աշխատակազմի ֆինանսա-տնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի կայքում, սակայն, քանի որ  համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊԸ-ի կողմից նշված համակարգ մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, վերջինիս նախաձեռնությամբ եւ նրա փոխարեն 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել նրա ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերությունը, որը  մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ:

Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին, մինչեւ հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ մեկ այլ ՍՊ ընկերություն, որը մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ:

Տեղեկանալով նշված ՍՊ ընկերության հայտի մասին եւ գիտակցելով, որ ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնող ընկերության կողմից մրցույթին հաղթող ճանաչվելն անխուսափելի է, համայնքի ղեկավարը գնահատող հանձնաժողովի քարտուղարին հանձնարարել է ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր եւ ամեն կերպ մերժել նրա հայտը:

Գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու եւ մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են այն՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը: Մինչդեռ, հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի որոշ տողեր ենթակա են եղել լրացման վերը նշված մրցութային հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես նշված ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի եղբոր ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում պարտադիր լրացման ենթակա տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը:

Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած՝ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊ ընկերությունը, որի հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ:

Երկու օր անց համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն եւ պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավարը կազմել եւ իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վերոնշյալ երաժշտական դպրոցի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին:

Համայնքի ղեկավարի եւ մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետեւանքով համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս, իսկ համայնքի ղեկավարի կողմից կազմված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս ընտանիքի կնքահորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետին եւ երկու գլխավոր մասնագետներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:  Համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, վերջինիս եղբոր նկատմամբ՝ գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գնահատող հանձնաժողովի քարտուղարի՝ համայնքապետարանի ֆինանսա-տնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվել է:

Նշված 7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար քրեական գործից անջատվել է առանձին մաս, որի նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվելԹրամփ․ «Ոչ ոք չգիտի՝ ով է Իրանում պատասխանատուն»Արագածոտնում «От Мартина»-ի բեռնատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՁեզ թվում է՝ համակարգային կոռուպցիա սահմանելով տպավորություն կստեղծվի, որ թաթախվա՞ծ եք եղել դրա մեջ (տեսանյութ) 55 երկրի ներկայացուցիչ պատրաստ է հետևել Ռուսաստանի Պետդումայի ընտրություններինՆյարդաբանը նշել է՝ մագնիսական փոթորիկների ժամանակ որ ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկիԾանրամարտի պատանեկան ԵԱ․ այսօր Հայաստանից պայքարի մեջ կմտնի երկու մարզիկԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի«Ղազինյանի խոսքից ստացվում է՝ «չեմ ուզում, բայց եթե շատ խնդրեք, կաշխատեմ». Բագրատյան (տեսանյութ) 250 օր անընդմեջ ծովում․ ԱՄՆ-ի ավիակիրը վերադառնում է Սան Դիեգո#ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերինՈր Բարձր տոկոսներով վարկերը վատ բան են․ ինչպե՞ս եք այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատել (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Լոռիում շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով․ հանձնարարականներ է տվել«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Մասյացոտնի թեմը շնորհավորել է ԿաթողիկոսինՈ՞րն է ձեր պատկերացրած հաշվետվողականությունը. Այվազյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)Լոռիում մեքենա վարելու շուրջ կանանց վեճը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներԱնհամբեր սպասում եմ Նիկոլի հետ հանդիպմանը․ դիտավորյալ ձգձգում եք հարցերի քննարկումը. Ղազարյան (տեսանյութ)«Եթե շվեյցարացին կարողացել է, հայն էլ կկարողանա». Մխիթարյանը՝ տնտեսության մասին (տեսանյութ)Ռուսական անօդաչուները վնասել են Ուկրաինա-Մոլդովա սահմանային անցակետըՋուր չի լինելու Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինայի հարցովՀայաստանը երրորդ՝ չեզոք երկրի է դիմել՝ Բաքվում պահվող գերիների հարցովԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին Հրդեհավտանգ իրավիճակ է սպասվումՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՁեր գործունեությունը խորը հարգանք է վայելում ՀՀ–ում և նրա սահմաններից դուրս. Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ–ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում «Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին «Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել «Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում «Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում «Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից» «Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի «Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները «Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել «Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից ԱՄՆ-ը թաքցրել է Մերձավոր Արևելքում մատակարարման հիմնական բազայի ոչնչացումըԵվրամիությունը գնահատել է հակամարտության ընթացքում Ուկրաինայում ընտրությունների անցկացման հնարավորությունըՈւկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է` ԱՄՆ-ն Ֆեդորովին նախագահ է դարձնելուԵվրոպան Ուկրաինային խորհուրդներ է տվել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՀարավային Կորեան կփորձարկի Հյուսիսային ծովային երթուղինԳերմանիայում ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարի ենթարկվելուցՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանը մտադիր չէ խզել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածություններըԱՄՆ-ն և ԵՄ-ն գաղտնի հետաքննություն են սկսել Ուկրաինայի համար նախատեսված գումարի անհետացման վերաբերյալԱյս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Զելենսկու գրասենյակը հայտարարել է` Ուկրաինայում անհնար է նախագահական ընտրություններ անցկացնելՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդու
Ամենադիտված