Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 33-ամյա վարորդը մահացել է
ԻրավունքՕգոստոսի 25-ին, ժամը 02.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Աշոտ Ավագյանը, մահացել էր: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից
Օգոստոսի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Մերսեդեսի» 33-ամյա վարորդ Վահագն Նիկողոսյանը գիտակցության չգալով մահացել է: