ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը
ԻրավունքՄարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով, որ խախտվել են Սասուն Միքայելյանի՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված՝ հավաքների ազատության իրավունքը:
Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի,10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։