Հայտնի է, թե ով կքննի Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործը
Իրավունք«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Քրեական գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք անձ՝ Մխիթար Զաքարյանը, Արմեն Սամվելյանը եւ Արտավազդ Արզումանյանը։
Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, Զաքարյանը երկու ամսով կալանավորվել էր։