Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
ԻրավունքՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Սեպտեմբերի 3-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։
Բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բարձրաշեն գյուղի 57-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր ծխելու համար։
Կատարվում է քննություն։