ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
ԻրավունքԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպես եւ սպասվում էր, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»- ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: