Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակը Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրան Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում ԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ 

«ok.ru» կայքի միջոցով 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի․ ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու 168 դեպքերի հանգամանքները: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ից։

Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ  Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու շուրջ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում «ok.ru» սոցիալական կայքում գրանցված օգտատերերի  էջերից բեռնել են վերջիններիս  էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են  կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին:

Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև՝ քարտային հաշիվներին փոխկապակցված բջջային հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը՝ ներկայացնելով դրանք որպես իրենց կողմից փոխանցվող գումարի հաստատման գաղտնաբառ:

Արդյունքում՝  նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումար: Հանցավոր ճանապարհով ստացված նշված գումարն օրինականացնելու նպատակով, հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու համար «ok.ru» կայքում գրանցված օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և այդ հեռախոսահամարներին ՀՀ և ՌԴ տարածքներում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը:

Այնուհետև  ՀՀ և ՌԴ տարածքներում գործող համապատասխան ընկերություններում գրանցել են էլեկտրոնային դրամապանակներ և հաշվառման հաշիվներ, որոնց տնօրինման և օգտագործման համար դրանք նույնականացրել են «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից խաբեությամբ ստացած բանկային քարտերի և անձնագրային տվյալներով:

«ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից հափշտակված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները կենտրոնացնելով իրենց կողմից կառավարվող և տնօրինվող ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվներում՝ հանցավոր խմբի անդամները դրանք փոխանցել են ՌԴ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվների և բանկային քարտերի հաշիվների, իսկ հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնության գաղտնիությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու նպատակով՝ ապօրինի հասանելիություն են ստացել իրենց հարևանությամբ բնակվող անձանց բնակարաններում տեղադրված «WiFi» ուղեցրիչներին և համակարգչային տեխնիկայով գործողություններ կատարելու ընթացքում համացանցային հասանելիություն են ստացել այլ անձանց անվամբ կապի օպերատորների կողմից տրամադրված համացանցային հասանելիության IP հասցեներից:

Բացի այդ, Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
Ամենադիտված