Պատերազմին մասնակցել եմ, եղել մարտական դիրքերում. Սասուն Խաչատրյան
ԻրավունքՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին՝ մասնակցե՞լ է պատերազմական գործողություններին՝ դրական պատասխան տվեց։
«Մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, մեր ջոկատով եղել ենք մարտական դիրքերում։ Մեր ջոկատը կազմված է եղել հատուկ քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչներից։ Ցավոք, ունեցել ենք նաև վիրավորներ»,- ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է իր` բանակում չծառայելուն, ապա Խաչատրյանը հավելեց, որ մինչ դիրքեր գնալը Նուբարաշենի հրաձգարանում պարապմունքներ են անցկացրել` առաջին բուժօգնության, մարտական պատրաստության։
Խաչատրյանը նշեց, որ տեղին չէ ասել, թե որ հատվածում են եղել։
Նշենք, որ կոմիտեի ղեկավարի պաշտոնին հավակնում են Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը: