Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակը Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրան Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում ԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ 

Նորաբացում որոշ «սգո սրահներ» շահագործվում են օրենքի խախտմամբ. դատախազը՝ մարզպետին

Իրավունք

Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների կողմից  ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել  է ուսումնասիրություն:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության հիման վրա մի քաղաքացու կողմից համայնքի բնակելի տների անմիջական հարևանությամբ կառուցվում է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու համար շինություն՝ «սգո սրահ»։ Այս մասին հայտնում է դատախազությունը:

Այդ հանգամանքն առաջացրել է տվյալ թաղամասի բնակչության դժգոհությունը՝ պայմանավորված նրանով, որ սրահում նախատեսվող ծիսակատարությունները, դրանց մասնակցելու համար հաճախակի փողոց ժամանողների ենթադրվող մեծաքանակությունը և հոգեբանական, տրամաբանական մի շարք այլ գործոններ կարող են խաթարել բնակչության բնականոն կյանքը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավարի և ավագանու կողմից չեն կատարվել  «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները, որի համաձայն՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

Այսինքն՝ առկա է օրենսդրական իմպերատիվ պահանջ՝ «սգո սրահների» կառուցման համար համայնքի ավագանու կողմից պարտադիր ընդունելու նման ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ նախատեսելող նորմատիվ իրավական ակտ՝ հաշվի առնելով նաև, որ թե՛ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, և թե՛ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված են նույնանման կարգավորումներ, որոնց նպատակը բնակչության հոգեկան առողջության պահպանումն ու մշակութային կյանքի կազմակերպումն են, որոնք համայնքի պարտադիր խնդիրներ են։

Ըստ  ուսումնասիրության շրջանակներում ՀՀ քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված պարզաբանման՝ համայնքի ղեկավարը չի կարող տալ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու կամ իրականացնելու թույլտվություն՝ առանց ավագանու կողմից սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտի ընդունման։

Ուսումնասիրության ընթացքում հարցում է կատարվել Արարատի մարզպետարան՝ պարզելու համար՝ արդյո՞ք մարզի մյուս համայնքներում, ևս, ավագանիների կողմից պահպանվել են նշված օրենքի պահանջներ։ Ստացված պատասխան գրության և կից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզում կան բազմաթիվ համայնքներ, որոնց ավագանիները մինչ օրս չեն սահմանել քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ: Վերջինս ոչ միայն օրենքի պահանջի խախտում է, այլև պարարտ հող է ստեղծում հետագայում նաև այլ համայնքներում նմանօրինակ իրավիճակների առաջացման համար, և հղի է կոռուպցիոն ռիսկերով։

Ելնելով ուսումնասիրության արդյունքներից և հիմք ընդունելով Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների դիմումը՝ հավաքված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։

Բացի դրանից՝ ՀՀ Արարատի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Արարատի մարզպետին՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ Արարատի մարզի համայնքների ավագանիների կողմից օրենքի պահանջները կատարելու, հետագայում նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ նմանատիպ խնդիրները կարող են ավելի տարածական լինել՝ ՀՀ դատախազությունը համապատասխան ուսումնասիրություններ կնախաձեռնի նաև հանրապետության մյուս մարզերի համայնքների կտրվածքով: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
Ամենադիտված