Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ԻրավունքՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գնել Գասպարյանի, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com -ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: