Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակը Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրան Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում ԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ 

Ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի ներքո վիրավորանք գրած անձնավորությանը

Իրավունք

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն  Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

168.am-ի փոխանցմամբ, վիրավորանք պարունակող գրառումը կատարվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո, և քանի որ արդեն ուժի մեջ են մտել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի փոփոխությունները, հայրենի իրավապահները սկսել են կիրառել այն:

Հոդված 137.1-ի դիսպոզիցիան ծանր վիրավորանքն է՝

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

(137.1-ին հոդվածը լրաց. 30.07.21 ՀՕ-323-Ն)

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրենքի ընդունմամբ շահագրգիռ ներկայիս իշխանությունները ժամանակին, երբ ընդդիմադիր էին, ամեն ինչ անում էին այն ապաքրեականացնելու համար, սակայն փաստորեն հիմա, երբ արդեն իրենք են իշխանության, օդ ու ջրի պես պետք էր վիրավորանքը կրկին քրեականացնել: Այնուամենայնիվ, երևի թե հասկանում են, որ իրենց վիրավորել ցանկացողների բանակն օրեցօր ավելանալու է՝ շնորհիվ իրենց, մեղմ ասած, ապաշնորհ կառավարման ու երկիրը կործանման եզրին հասցնելու հանձնառության:

Այս օրենքի աբսուրդը կայանում է նրանում, որ միևնույն է, չեն կարողանալու կիրառությունը մասշտաբային դարձնել, որովհետև եթե մեկը դրսից հայհոյում է, ասենք, Նիկոլ Փաշինյանին կամ մեկ այլ իշխանավորի, նրան ոչինչ չի լինելու, իր հետևից չեն գնալու, 137.1 հոդվածն էլ, բնականաբար, նրա վրա չի տարածվելու:

Ի վերջո, ամեն բանով Ամերիկային կամ Եվրոպային ընդօրինակել փորձող ու շարունակ միջազգային փորձի մասին խոսող մեր իշխանությունները երևի թե հաստատ պիտի իմանան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ Ֆրանսիայի առաջնորդ Էմմանուիլ Մակրոնին վիրավորելու համար մարդիկ քրեական հետապնդման չեն ենթարկվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
Ամենադիտված