Հովսեփ Բեդևյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Իրավունք
Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, քվեաթերթիկներից մեկը անվավեր է ճանաչվել։ 80 պատգամավոր կողմ է քվեարկել Հովսեփ Բեդևյանի թեկնածության օգտին։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն