Լյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանը
ԻրավունքՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ վիճարկելով իրենց գույքն ուսումնասիրելու վերաբերյալ որոշումը։
Մասնավորապես, Սարգսյանները պահանջում են վերացնել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Դավթյանի կողմից 2020թ հոկտեմբերի 7-ին կայացված՝ հայցվորներին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։
Հայցադիմումները դատարան մուտք են եղել սեպտեմբերի 14-ին, որոնցից մեկը՝ Սարգսյանի դստեր կողմից ներկայացված՝ մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին, իսկ Նարեկ Սարգսյանի հայցադիմումը՝ դատավոր Արթուր Ավագյանին։