Դատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկրորդ անգամ մերժել է Մարինե Գրիշայի Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Ըստ ՔԿ-ի՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումյանի հրամանով դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի՝ ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը: Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը: