Աղվան Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ. Էրիկ Ալեքսանյան
Իրավունք«Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ,ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը»,- հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքները ոչ միայն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ, այլև այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»,- գրել է փաստաբանը։