Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ Մերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետո Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում ԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց 

ՀՀ դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել

Իրավունք

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալները, որ նա տուժողին հոգեկան մեծ տառապանք է պատճառել՝ անմարդկային դրսևորումներով։ Մասնավորապես՝ տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ երբ կինը սնունդ է աղերսել,նա ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ, ընդ որում կինը քաղցի հետևանքով ուշագնաց է եղել։ Բացի այդ վախի մթնոլորտում է պահել կնոջը, սպառնացել է, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկի։ Այս անմարդկային վերաբերմունքը ուշադրության է արժանացրել Վճռաբեկ դատարանը և ՀՀ դատախազության բողոքի հիման վրա այս գործով նախադեպային որոշում կայացրել։   

Նման արարքների համակցությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, իր բնույթով կարող է բնորոշվել որպես անմարդկային վերաբերմունք և ենթակա լինել որակման որպես առանձին դաժանության դրսևորում։ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Մանրամասները ներկայացված են  հաղորդագրության մեջ.

«Ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել հոգեկան և մարմնական տառապանքներ:

Քրեական գործի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճռով Է․ Ե․-ին ՀՀ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր, իսկ դատավճռի դեմ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ մերժվել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որի քննության արդյունքում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, սկզբունքորեն համաձայնելով դատախազության փաստարկների հետ, նախադեպային արժեք ունեցող իրավական դիրքորոշումներ է արտահայտել տուժողի՝ հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվելու, ինչպես նաև հանցավորի գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ, որոնք էական նշանակություն ունեն ընտանեկան բռնությունների վերաբերյալ գործերով:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, քննարկման առարկա է դարձրել ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանի խնդիրը և փաստել, որ թեև ինքնին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու յուրաքանչյուր դեպք կրում է դաժանության հատկանիշներ, սակայն առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է, որը զուգակցվում է հանրության համար վտանգավոր արարքի կատարման հետ և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։

Այս համատեքստում գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առանձին դաժանությամբ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու հատկանիշների բացակայությունն արձանագրելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալներն այն մասին, որ նա Հ․Ս․-ին հոգեկան տառապանք է պատճառել հատկապես այնպիսի գործողություններով, որոնք նրա մոտ սաստիկ վախ են առաջացրել՝ շարունակելով դրանք մինչև վեջինիս ուշագնացության հասցնելը, տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ անտեսելով նրա խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը, այդ պայմաններում ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ՝ այն դեպքում, երբ տուժողը քաղցած լինելու հետևանքով ուշագնացությունից խուսափելու նպատակով փորձել է քաղցը հագեցնել ջուր խմելով, պարբերաբար հոգեճնշող վիճակում և վախի մթնոլորտում է պահել կնոջը, մշտապես վերահսկել վերջինիս վարքագիծը, ինչը բարձրացրել է տուժողի տառապանքի, անլիարժեքության զգացումը, կոտրել վերջինիս ֆիզիկական և հոգեբանական դիմադրություն ցույց տալու կարողությունը, սպառնացել է տուժողին, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկվի, մշտապես ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ։ Նման արարքների համակցությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, իր բնույթով կարող է բնորոշվել որպես  անմարդկային վերաբերմունք և ենթակա լինել որակման որպես առանձին դաժանության դրսևորում։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ տուժողը ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հանրավորությունից, ինչպես եղել է տվյալ դեպքում։

Վերոնշյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝  նոր քննության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
Ամենադիտված