Ավտովթար Մովսես գյուղում. կա մեկ զոհ և երեք վիրավոր
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30--ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղում, Վաչիկ Ադյանը, վարելով «Ուազ 469» մակնիշի՝ «09 ԼԼ 236» համարանանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 80 մետր գլորվելով, ընկել Մովսես գյուղի բնակիչ Ս. Սահակայնի կիսակառույց տան տանիքի վրա:
Վթարի հետևանքով՝ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Երևանի բնակիչ, 1948 թ.-ին ծնված Ռուբեն Թումանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Վ. Ադյանն ու մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչ, 1988 թ.-ին ծնված Գնել Բաղդասարյանը և 1948 թ.-ին ծնված Արմեն Ադյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տավուշի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի չորրորդ վաշտի երկրորդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանաել նաև «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննիչները: Փաստի առթիվ՝ քննչական բաժնում նյութեր են նախապատրատսվում:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանին պատմել են, որ վթարի ենթարկվածներն «Արմենթել» ընկերության աշխատակիցներ են:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել