«ԵՄ պատվիրակության ղեկավարը Կառավարություն մտավ գլխավոր մուտքով, 2 օր առաջ Ֆրանսիայի դեսպանը՝ ոչ»
Բլոգոսֆերա
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Րոպեներ առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և նրա հետ պատվիրակության անդամները կառավարության շենք մուտք գործեցին գլխավոր, պաշտոնական մուտքով, երբ երկու օր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին չթույլատրեցին կառավարության շենք մտնել այդ մուտքով` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։
Սա նշանակում է, որ կամ նախորդ հրապարակման արդյունքով տեղի ունեցել դաստիարակչական ներգործություն, կամ Ֆրանսիայի դեսպանի հանդեպ ընգծված արհամարհական վերաբերմունքն ու նսեմացումը կառավարության կողմից արարողակարգային ժեստ է եղել»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)