Նիկոլի կառավարման վահանակը վաղուց Էրդողանի մոտ է․ նա դասական իզմեր չունեցող թուրքամետ է. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի կառավարման վահանակը վաղուց Էրդողանի մոտ է։
Փաշինյանը ոչ արեւմտամետ է,եւ ոչ էլ՝ ռուսամետ։
Նա դասական իզմեր չունեցող թուրքամետ է։
Նա Հայաստանի էրմենիստացման ջատագովն է։
Ու հենց Էրդողանի հորդորով է երեկ հայտարարել ռուսական ռազմաբազան չհանելու եւ վեկտոր չփոխելու մասին։
Փաշինյանի պուլտը վաղուց էրդողանի ձեռքերում է։
Պուլտը պետք է խլել ու տեղակայել Հայաստանում։
Դժվար գործ է,բայց հնարավոր»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը