Լերա Կուդրյավցևան պատրաստվում է ամուսնանալ
Վերջին լուրեր
Հեռուստահաղորդավարուհին հարթել է իր անձնական կյանքը։ Լերան ցուցադրել է իր ամուսնական մատանին։ Նա և իր ընկեր Իգոր Մակարովը վերջացրել են իրենց բնակարանի կոսմետիկ վերանորոգումը։ Այս մասին գրում է news.guru.ua-ն։
Միևնույն ժամանակ նրանք զուգահեռաբար դիտարկում են Մոսկվայում կամ Մոսկվայի մատակայքում անշարժ գույք ձեռք բերելու հարցերը։ Եվ չնայած Լերայի իդեալական անձնական կյանքի՝ երկրպագուները շարունակում են նրան հարցեր հղել նախկին զուգընկերոջ՝ Սերգեյ Լազարևի մասին։
Վերջերս սկսեցին շշուկներ տարածվել, թե երգիչը Անաստասիա Վոլոչկովայի հետ սիրավեպ ունի։ Ինչի արթիվ Կուդրանցևային շտապեցին հարցնել, արդյոք չի խանդում նրանց։
«Ինձ համար միևնույն է։ Ես ամուսնանում եմ»,-ասել է հաղորդավարուհին։ Այլևս ոչ մի տեղեկություն իր հարսանիքի մասին Լերան չի հայտնում։
Ի դեպ, Իգոր Մակարովի ընկերները պնդում են, թե Լերայի զուգընկերը նրա առջև պայման է դրել, որ անկախ առաջարկվող հոնորարի չափից, հաղորդավարուհին պետք է հրաժարվի ամանօրի գիշեր կազմակերպվող բոլոր կորպորատիվ երեկույթներից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել