Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող աշխատանքներին

Վերջին լուրեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին:

Մարզպետ Կ. Շահգալդյանի և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ա. Ղազարյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ եղել է Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի և «Արզնու ճյուղ» ջրանցքի վերականգնվող հատվածներում, ծանոթացել աշխատանքներին, որոնք իրականացվում են «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով: Զեկուցվել է, որ աշխատանքների մոտ 60%-ը կատարված է, հիմնական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագրով նախատեսվում է վերականգնել Արզնի Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի 7,9 կմ և «Արզնու ճյուղ» ջրանցքի 9,1 կմ հատվածները:

Կոտայքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 96 մլն դրամով Պռոշյան համայնքում կառուցվել է նոր` 3,4 կմ երկարությամբ ոռոգման ցանց, ինչը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել լրացուցիչ 180 հա տարածք: Կառուցվել է նաև համայնքի նոր թաղամասի 1,2 կմ երկարությամբ խմելու ջրագիծը, որի համար նույն ծրագրով 24 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, տեղում նաև համայնքապետի հետ քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրման, ընթացիկ ծրագրերի հետ կապված հարցեր:

Ալափարս համայնքում երրորդ ծրագրով հատկացված 52,8 մլն դրամով կառուցվել է 2,4 կմ երկարությամբ ոռոգման նոր ցանց: Փոխվարչապետին զեկուցվել է, որ նույն ծավալի աշխատանքներ են նախատեսվում նաև չորրորդ ծրագրով, որի ավարտից հետո շուրջ 300 հա-ով կավելանան ոռոգելի հողատարածքները և անխափան ջրամատակարարում կապահովվի:

Հրազդան քաղաքում Ա. Գևորգյանն այցելել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված թիվ 12 դպրոց, որը շահագործման է հանձնվել 2008թ. սեպտեմբերին: Ա. Գևորգյանը ծանոթացել է պայմաններին, շենքի պահպանման հետ կապված հարցեր է քննարկել պատասխանատուների հետ: Փոխվարչապետին զեկուցվել է նաև քաղաքի թիվ 8, 9, 11 դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին. երրորդ և չորրորդ ծրագրերով այս դպրոցների նորոգման համար հատկացվել էր համապատասխանաբար 96 մլն, 76 մլն և 92 մլն դրամ, երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում չորրորդ ծրագիրն սկսելու համար:

Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում` պատասխանատուների, Ծաղկաձորի և Հրազդանի քաղաքապետերի մասնակցությամբ: Քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ և չորրորդ ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև ընթացիկ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ մարզում երրորդ ծրագիրը մոտենում է ավարտին, առաջիկայում կմեկնարկեն չորրորդ ծրագրի աշխատանքները: Փոխվարչապետին մասնավորապես տեղեկացվել է, որ երրորդ ծրագրով ավարտվել են միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները. բարեկարգվել է Նոր Գեղի- Քարաշամբ 6 կմ հատվածը, ինչպես նաև նախկինում գրեթե անանցանելի Արագյուղ-Քարաշամբ` 3,7 կմ ճանապարհը, որոնց համար երրորդ ծրագրով հատկացվել էր համապատասխանաբար 38 և 55 մլն դրամ:

Խորհրդակցությանը Ա. Գևորգյանն անդրադարձել է Կոտայքի մարզում «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված ցուցանիշներին` նշելով, որ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը բնակիչները կարող են օգտվել սահմանված արտոնություններից` վճարելով հողի հարկի և գույքահարկի մասով ունեցած պարտքի մայր գումարը` ազատվել տույժերից: Նա հորդորել է համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել բնակիչների շրջանում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված