ՀՀԿ-ն արժեզրկում է Սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Վերջին լուրեր
«Այն, ինչ այսօր արեց ՀՀԿ-ն, Սահմանադրության խախտում է»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ գնահատելով ՀՀԿ-ի ԱԺ նիստին չներկայանալը:
Զուրաբյանի խոսքերով՝ այս քայլով ՀՀԿ-ն արժեզրկում է Սահմանադրությունը, Սահմանադրության 70-րդ կետը, ինչն էլ ցույց է տալիս իրենց արհամարհանքը Սահմանադրության ու օրենքների նկատմամբ. «Այս քայլով նրանք ապացուցեցին, որ ՀՀԿ-ն պատրաստ չէ անցկացնել ազատ և արդար ընտրություններ»:
ՀԱԿ պատգամավորի խոսքերով՝ այս պարագայում ընդդիմությունը պետք է մշակի հստակ քայլեր, քանի որ իշխանությունը նման գործելաոճով ուզում է չեզոքացնել օրինական միջոցով ատելի իշխանությունը փոխելու որևէ հնարավորություն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել