Օսկանյանը խոսեց միասնական թեկնածուի մասին. Ակցիայի մասնակիցները վանկարկեցին՝ «Լևո՛ն, Լևո՛ն»
Վերջին լուրեր
Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ ԱԺ-ի դիմաց ակցիա էր կազմակերպված: Ակցիայի ժամանակ ելույթ ունեցան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Օսկանյանի խոսքերով՝ ընդդիմադիր կուսակցությունների բանակցությունների առաջին փուլն արդեն բարեհաջող է անցել և դրանք պետք է շարունակել և եկող շաբաթվա ընթացքում պետք է ձևավորել ընդհանուր օրակարգ և, գուցե, միասնական թեկնածու նախագահական ընտրություններին:
«Ոչ իշխանական ուժերը պետք է ընդհանուր մոտեցում ունենան, միասին գործենք: Շատ բան կախված է մեզնից, մենք պետք է մեր նեղկուսակցական շահերը մի կողմ դնենք: Շատ բան կախված է նաև ժողովրդից: Ինչու չէ, Աստված տա, նաև միասնական թեկնածու ունենանք»,-ասել է Օսկանյանը:
Օսկանյանի ելույթից հետո հավաքված մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Լևո՛ն, Լևո՛ն»:
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել