Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել ԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին «My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացում 

Չեխիան հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով

Վերջին լուրեր

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ:

Տոմաս Դուբը Երեւան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը եւ ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջեւ, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Չեխիայի Հանրապետություն կատարած այցն ու հանդիպումները եւս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին բերել են այն համոզման, որ առկա են հարաբերությունները զարգացնելու նոր եւ արդյունավետ հնարավորություններ:

«Չեխիայի Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով»,- ասաց Տոմաս Դուբը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը նոր եւ կարեւոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում: Արտակ Զաքարյանը փաստեց, որ տնտեսական բարեփոխումներն ու ներդրումների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելը Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն են՝ հատկապես հաշվի առնելով հարեւանների կողմից շրջափակված լինելու հանգամանքը: Իրավական դաշտում բարեփոխումները եւս, Արտակ Զաքարյանի համոզմամբ, կնպաստեն տնտեսական շփումների աշխուժացմանը, քանի որ Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին որդեգրել է իր օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համահունչ դարձնելու մոտեցում: Որպես համագործակցության նոր հարթություն՝ հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը, որի կենսագործման հարցում ՀՀ-ն մեծ առաջընթաց է արձանագրել:

Երկուստեք կարեւորվեց նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը դրական քայլ համարեց երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը: Զրուցակիցները փոխադարձ գործակցության լավ հարթակ համարեցին նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, մասնավորապես նրա խորհրդարանական ձեւաչափը՝ «Եվրանեսթը»: Քննարկվեցին նաեւ կրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր:

Չեխ պաշտոնյան խոսեց դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ որպես Լիդիցեում նացիստների կազմակերպած սպանդն ապրած ժողովուրդ՝ կիսում են հայ ժողովրդի ցավն ու ցասումը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու արձանագրությունների սառեցմանը: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ հարգելով միջազգային հանրության կարծիքը՝ Հայաստանը հետքայլ չի կատարել եւ արձանագրությունները դեռ պահում է խորհրդարանի օրակարգում:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսեց նաեւ Ադրբեջանի վարած ռազատենչ քաղաքականության ու հակահայկական քարոզչության մասին՝ վերահաստատելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը: Նա շնորհակալություն հայտնեց փոխարտգործանախարարին՝ Չեխիայի հավասարակշիռ դիրքորոշման համար Սաֆարովի հետհանձնման հարցում: Գնահատականները սկբունքային են եղել նաեւ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, ինչի կապակցությամբ Արտակ Զաքարյանը նկատեց. «Չեխիան միշտ հավատարիմ է Եվրամիության եւ առաջադեմ մարդկության արժեքներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակին
Ամենադիտված