Բնապահպանական համագործակցություն՝ TAIEX-ի շրջանակներում
Վերջին լուրեր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Նախարարը ողջունել է հյուրին՝ կարևորելով Չեխիայի Հանրապետության հետ արդյունավետ համագործակցությունը: Կողմերը քննարկել են Չեխիայի Հանրապետության դեսպանության և Չեխիայի խորհրդարանի պատվիրակության հայաստանյան այցի հետ կապված մանրամասներ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը համագործակցել է Չեխիայի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ՝ TAIEX ծրագրի շրջանակներում: Չեխիայի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական այցեր, որոնց մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների տարբեր խմբեր:
Նախարար Արամ Հարությունյանը և Պետր Միկիսկան քննարկել են նաև առաջիկա համագործակցության և փոխայցելությունների հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել