Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Օլիմպիական մեդալներով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ–ում

Վերջին լուրեր

«Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհակալական խոսք հղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին ցուցաբերած արդյունքի համար՝ նախարարը նշել է. «Մոտ երեք ամիս առաջ ՀՀ Նախագահն ընդունեց միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին, շնորհավորեց և հույս հայտնեց, որ գալիք երկու աշակերտական օլիմպիադաներում ևս հայ աշակերտները կշարունակեն նվաճել մեդալներ և հաջողությամբ հանդես գալով՝ բարձր կպահեն Հայաստանի պատիվը:

Անցավ երեք ամիս, և վերջին երկու՝ «Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադաներում ևս մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդյունքը՝ թվով 6 մեդալ, այդ թվում՝ 1 ոսկի, 1 արծաթ և 4 բրոնզ: «Հաջողության պատմություններ» արձանագրած աշակերտները մեր հպարտությունն ու ուրախությունն են և կրթական համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն ու աշխատանքի լավագույն հիմնավորումը, լավագույն սպեղանին՝ կրթական բարեփոխումներում իրականացվող խնդիրների հաղթահարման գործում»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ համաձայն վիճակագրության՝ այս տարվա ցուցանիշներով՝ 16 օլիմպիական մեդալ, Հայաստանի թիմը, Խորհրդային Միության նախկին երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ համատեղ, կիսում է 5-7-րդ տեղերը: ԱՊՀ երկրների շարքում, ըստ նախարարի, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մեկ շնչին ընկնող մեդալների քանակով՝ 2-3-րդ տեղերը: Անդրկովկասի մյուս երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ և 15-րդ տեղերը: «2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքով՝ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ցուցաբերելով ամենաբարձր արդյունքները: Եվս մեկ ուրախալի փաստ՝ այս տարի ընդլայնվել է նաև դպրոցների աշխարհագրությունը՝ այդ թվում նաև մարզային. փայլուն են հանդես եկել Գորիս և Վանաձոր քաղաքի դպրոցները՝ ցույց տալով, որ Հայաստանում կրթության որակի վրա կատարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերն իրենց պտուղները տալիս են ոչ միայն օլիմպիական շարժման ավանդական դպրոցներում, այլ նաև մարզային կրթօջախներում: Հուսով եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ ներկայացվածություն կունենանք մարզերի աշակերտության կողմից»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու օլիմպիականների նախապատրաստման և հավաքագրման աշխատանքները, որպեսզի, ըստ նախարարի, ապագայում ևս .հայ օլիմպիականները լավագույնս ներկայացված լինեն միջազգային օլիմպիադաներում և իրենց ցուցանիշներով ուրախացնեն հայ հասարակությանը: Արմեն Աշոտյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով օլիմպիականների ուսուցիչներին, մարզիչներին, դպրոցի տնօրեններին, ինչպես նաև ծնողներին՝ աշակերտների կրթության գործում իրենց ավանդն ունենալու, ինչպես նաև նրանց կայացման և առաջխաղացման համար, աշակերտներին հանձնել է պարգևներ՝ ՀՀ կառավարության անունից: Օլիմպիականներն ու ուսուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարին՝ անմիջական աջակցության, ինչպես նաև թիմերին Ծաղկաձորում «մարզվելու» և ուսումնական հավաքների հնարավորություն ընձեռելու համար:

2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական՝ նվաճելով 16 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր:
Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար՝ 14, 2005–ին՝ 10, 2006-ին՝ 5, 2007-ին՝ 8, 2008-ին՝ 5, 2009-ին՝ 7, 2010-ին՝ 7 և 2011-ին՝ 6 մեդալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված