Ելիզավետան և Ֆիլիպը նշում են իրենց ամուսնության 65-ամյակը (լուսանկարներ)
Վերջին լուրեր
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի երեխաները և թոռները հպարտանալու առիթ ունեն: Թագուհին և նրա ամուսինը՝ Էդինբուրգի հերցոգ արքայազն Ֆիլիպը, նշում են իրենց ամուսնության 65-ամյակը:
Բրիտանական թագուհին դարձել է այդ երկրի առաջին միապետը, ով նշում է իր իսկ հարսանիքի 65-րդ ամյակը: Ըստ լուրերի՝ Ֆիլիպը և Ելիզավետան հանդիպել են 1934 թվականին, երբ Ելիզավետան դեռ դեռատի աղջնակ է եղել: Նա ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպի հետ, երբ լրացել է նրա 21 տարեկանը: Այդ օրից ի վեր ամուսինները միասին են, գրում է cosmo.ru-ն: Նրանք ունեն չորս զավակ, ութ թոռ և երկու ծոռ:
Լոնդոնցիներն իհարկե շտապում են մեծ շուքով տոնել այս եզակի տարեդարձը:























































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել