Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը՝ «իզուր թատրո՞ն»
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի օգտատեր Համլետ Կիրակոսյանն իր էջում գրել է.
«Արդեն իսկ ակնհայտ է, որ նախկին արտգործնախարար, ներկայիս ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի՝ նախագահական ընտրություններում հնարավոր առաջադրման հարցը վերջնականապես դուրս է եկել օրակարգից: Այս մասին հստակորեն արտահայտվել է նաեւ ինքը՝ Վ. Օսկանյանը, իր ֆեյսբուքյան էջում: Ակնհայտ է նաեւ, որ ԲՀԿ-ում նախապես քննարկվում էր հենց Օսկանյանի թեկնածության հարցը, ընդ որում՝ ինչպես նշել է ինքը, հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով: Հետո եղավ «Սիվիլիթասի» գործը, անձեռնմխելիությունից զրկելը, կալանավորման հեռանկարը...
Հետո Օսկանյանի անունը՝ որպես հնարավոր նախագահացու, սկսեց ավելի քիչ շոշափվել. թերեւս հնարավոր կալանավորման «դռները փակելու» համար, ամեն դեպքում՝ զգուշությունը լավ բան է: Հետո արդեն սկսվեց ավելի շատ արծարծվել Գագիկ Ծառուկյանի անունը:
Եթե «Սիվիլիթասի» փողերի լվացման գործի հարուցումն ու հրապարակայնացումը իշխանության քայլն էր ընդդեմ նախագահացու Օսկանյանի, ուրեմն դուրս է գալիս, որ իզուր «խեղճ» մարդուն օրեր ու շաբաթներ պահեցին անհարմար, վիրավորված ու սրտատրոփ «վախի» վիճակի մեջ, որը նրա դեմքին «նստած» էր Ազգային ժողովի համապատասխան նիստի ժամանակ: Ուրեմն՝ իզուր թատրոն սարքեցին ու հանրապետական հին ու նոր գվարդիականների, դհոլների ու բաբուխների ստալինյան ելույթներով նրան զրկեցին անձեռնմխելիությունից…
Չնայած՝ ո՞վ գիտի…»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)