Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Բարի ծառայություն և բարի վերադարձ

Վերջին լուրեր

Facebook սոցցանցի օգտատեր Գագիկ Ղազարյանը (Gagik Xazaryan) իր էջում գրել է.

«Մեկնարկեց աշնանաին զորակոչը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ զորակոչի նախօրեին վստահեցրեց, որ ինքը «հետևել և հետևելու է, որ զորակոչն անցնի բնականոն հունով, և որևէ խախտում չլինի»: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում նախարարը նշեց նաև, որ այս զորակոչին արդեն որոշ փոփոխություններ են իրականացվել. «Նախևառաջ՝ բարձրացնելու ենք նախազորակոչային միջոցառումների իրականացման մակարդակը, դա կցագրումն է և 16 տարեկանից սկսած՝ հետևելը տղաների առողջությանը: Ծնողները պետք է հետևեն և փորձեն բուժել երեխաներին 16-18 տարեկանում»: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծեց, որ բարձրացվել է մարզային բժշկական հանձնաժողովների դերակատարությունը. այժմ զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովներն են որոշում տարկետման իրավունքը: «Սա հաջորդ զորակոչերի ավելի արդար անցկացման համար հիմք է լինելու: Նախորդ զորակոչերի արդյունքում բազմաթիվ վատ երևույթներ ենք բացահայտել, եղել են պաշտոնանկություններ այն անձանց, ովքեր իրենց գործառույթը չգիտեն, և մեր գաղափարական գործընկերները չեն»:

Ակնհայտ է որ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի զորակոչն անցնի անթերի և թափանցիկ, վերահսկված: Սակայն որքան էլ բանակը ցանկանա, եթե չլինի նաև հասարակության և տեղական կառավարման մարմինների աջակցությունը, անթերի զորակոչ կազմակերպելը վերածվում է բարդ, անվստահության շղարշով պարուրված միջոցառման, և դեռ հնուց եկած բարքերը ծնողներին «ստիպում են» «լավ զորամաս փնտրել» և այլն:

Համապետական կարևոր այս միջոցառման իրականացումը, լայն զանգվածների աջակցության և, ինչու չէ, նաև վերահսկման կարիք ունի, քանզի զորակոչի ողջ պատասխանատվությունը թողնել բանակի ուսերին և անհարկի քննադատել պաշտպանական գերատեսչությանը բանակ զորակոչված յուրաքանչյուր հիվանդ զինվորի համար բարոյական չէ:

Բանակին աջակցելու, զորակոչը հստակ կազմակերպելու ավանդույթ է ձևավորվել, օրինակ, Արմավիրում' մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ:

Օրերս էլ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը ասվածի վկայություն է: Հանդիսությանը հրավիրված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով նորակոչիկներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով, կարևորեց նաև զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:

Ակնհայտ է, որ բանակ մեկնող նորակոչիկի հիշողության մեջ միշտ հիշվելու է տոնական այս գեղեցիկ միջոցառումը և, բնական է, հենց առաջին օրվանից փոխվելու է վերաբերմունքը բանակի և ընդանրապես ծառայության նկատմամբ:

Մարզպետը նաև հոգացել էր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու խնդիրները: Հավելենք նաև, որ Աշոտ Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում է նաև բանակում ծառայող թե՛ զինվորների և թե՛ նրանց ծնողների խնդիրները: Բազմիցս կազմակերպել են ծնողների այցեր զորամասեր, իսկ միջոցառման ժամանակ Արմավիրի մարզից զինծառայության զորակոչված և զինված ուժերում բարեխղճորեն ծառայող մի շարք զինծառայողների ծնողների հանձնվել են հրամանատարության անձնակազմի շնորհակալական նամակները:

Ցանկացած ծնողի համար իրոք հպարտություն է, որ հիշվում և մեծարվում է, արժանանում է հանրության գովասանքին: Հետագայում այլևս անվստահության, ասեկոսեների, կասկածամտության և վախի զգացումով չէ, որ իրենց որդիներին կճանապարհեն ծառայության:

Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե ցանկացած գյուղական համայնք, քաղաքատիպ ավան, մարզպետարան նման գեղեցիկ միջուցառումներով աջակցեն զորակոչի ընթացքին, բնական է, որ զորակոչը կընթանա հավուր պատշաճի:

Ասվածի վկայությունն են «Սարդարապատի» միջոցառմանը մասնակցող տիկին Անահիտի խոսքերը. «Գոհ եմ ջերմ ընդունելությունից, անցած տարի էլ պարոն Ղահրամանյանը նման միջոցառում կազմակերպեց այստեղ, ես մյուս տղայիս էի բանակ ուղարկում, էս տարի էլ, ամեն կերպ օգնում ա մեզ, զինվորի կողքին ա, առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթ ա տվել տղաներին»,- ասաց նա: Տիկին Անահիտը երկրորդ որդուն է բանակ ուղարկում, թեև մի փոքր հուզված է, սակայն հպարտությամբ համոզմունք հայտնեց, որ իր այս որդին էլ ծառայությունից կվերադառնա կոփված և հոգեպես հասունացած, ինչպես ավագ որդին' Արթուրը:

Հաջորդ զրուցակիցս' երիտասարդ մի տղա, հանկարծակի հայտնվեց իմ առաջ և ոգևորությամբ ասաց. «Ինձ հետ էլ զրուցեք», երբ փորձեցի պարզել' ինչո՞ւ հենց իրենց հետ, ասաց, որ նա նույնպես զորակոչիկ է. «Անունս Գեղամ ա, լավ հիշեք, որ հետո իմ մասին նյութ եք գրելու, ես ինձ հլը ցույց կտամ բանակում»: Արմավիրցի Գեղամն էլ էր հախուռն ոգևորությամբ բանակ գնում, ասաց' ուզում է հետախույզ դառնալ, հինգ մատի պես գիտի զինվորական կանոնագիրքը: Այս օրվան շատ է սպասել: Երբ ցանկացա ազգանունը ճշտել, չհայտնեց. «Անունս էլ ա հերիք»,- ասաց ու նստեց զինվորական մեքենան:

Բարձր տրամադրությունը թևածում էր հուշահամալիրի ողջ տարածքում: Արմավիրում տոն էր. գոհ էին և՛ ծնողները, և՛ զորակոչիկները:

Հուսանք, որ այս գեղեցիկ ավանդույթը կարմատավորվի նաև մյուս համայնքներում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված