Արոնյանը նման է Մեսսիին, Կարլսենը` Ռոնալդուին. Սերգեյ Կարյակին
Վերջին լուրեր
Սերգեյ Կարյակինը «Московские новости» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ֆուտբոլի մասին։ Այն հարցին, թե ով է լավագույնը՝ Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն, շախմատիստը պատասխանել է. «Ինձ ավելի շատ դուր է գալիս Ռոնալդուի խաղը: Այն, ինչ նա անում է դաշտում, տպավորիչ է: Բացի դա, իր բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու փաստը նա ապացուցել է տարբեր ակումբներում և խաղային տարբեր ոճերում: Մեսսին հանճարեղ խաղացող է, սակայն Ռոնալդուի խաղաոճը ինձ ավելի է դուր գալիս»:
Կա՞ն այնպիսի շախմատիստներ, որոնց կարելի է համեմատել նրանց հետ հարցին Կարյակինը պատասխանել է. «Կարելի է առանձնացնել նորվեգացի Մագնուս Կարլսենին և հայ Լևոն Արոնյանին: Արոնյանը թերևս նման է Մեսսիին, իսկ Կարլսենը՝ Ռոնալդուին: Դուք հարցնում էիք խաղաոճի մասին, այստեղ հարմար առիթ է՝ նման համեմատություն անելու համար»։ Շախմատիստի խոսքերը մեջբերել է chess-news.ru-ն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել