Երեխան պետք է ապրի ընտանիքում
Վերջին լուրեր
«Այս տարի վերջնականապես որոշեցի երեխայիս վերցնել մանկատնից: Հիմա երբ միասին ենք, դժվարացել է աշխատանք գտնելը, ոչ մի աջակցություն չեմ ստանում: Տանը ոչ հոսանք կա, ոչ գազ, ձմեռն էլ մոտենումա, փայտի հարցն էլ չեմ լուծել…»,– արցունքն աչքերին պատմում էր Պաշտպանի գրասենյակ այցելած Աստղիկ Կոնինյանը, ով չէր ուզում որդուն նորից մանկատուն տանել:
Պաշտպանի աշխատակազմի միջնորդությամբ ընտանիքի խնդիրներին արձագանքեցին «Հայկական կարիտաս» կազմակերպությունը, «Ֆրիտյոֆ Նանսեն»-ի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը, «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնը, որոնք 9-ամյա Դավիթին նվիրեցին հագուստ, ձմեռային կոշիկներ, գրենական պիտույքներ, հիգիենիայի պարագաներ: Իսկ «Առավոտ» Հ/Կ-ի նախագահ Մարգարիտա Շահվերդյանը խոստացավ աջակցել ընտանիքին 2013թ. հունվար ամսից:
Բարեգործական կազմակերպությունների աջակցությունը բարձր գնահատելով հանդերձ՝ հարկ ենք համարում նշել, որ մանկատների բեռնաթափմանն ուղղված ծրագրերը պետական մակարդակով վերանայելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանցում առկա բացերը խոչընդոտում են «Երեխան պետք է ապրի ընտանիքում» քաղաքականության իրականացմանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել