Ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա. Շավարշ Քոչարյան
Վերջին լուրեր
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ռոյթերս» գործակալության հարցին.
-Մեկնաբանեք «Յենի Ազերբայջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ «Հայաստանը հանդիսանում է արտերկրից ղեկավարվող մի տարածք՝ արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին»:
-Նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասերմամբ և հարևան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն: Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն:
Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա և ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել