«Առավոտ». Եթե խորհրդարանական կառավարման մոդելի թեման հայտվի, երրորդ թեկնածու կունենանք
Վերջին լուրեր
«Առավոտ» հայաստանյան պարբերականը գրում է.
«Եթե խորհրդարանական կառավարման մոդելի ծրագրավորված թեման հասցվի իր տրամաբանական ավարտին, միանշանակ կհայտնվի երրորդ թեկնածուն: Եթե չհաջողվի ցույց տալ այս գործընթացի անիմաստությունը, ապա, Սերժ Սարգսյանից և Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, կունենանք ևս մեկ հավակնորդ, ու նա միանշանակ ԲՀԿ-ից կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Մովսիսյանը, ով ԲՀԿ-ին ընդդիմադիր չի համարում, չնայած նրան, որ պառլամենտական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն շատ սահուն անցավ ընդդիմադիր դաշտ:
Հիշեցնենք, որ երեկ zham.am-ին տված հարցազրույցում ԲՀԿ աոաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իր որոշումն արդեն կայացրել է, բայց սպասում է կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործող կուսակցությունների կարծիքներին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել