«168 ժամ». Հայաստանում թերսնվում է բնակչության 13%-ը
Վերջին լուրեր
Հայաստանում թերսնվում է բնակչության 13%-ը կամ յուրաքանչյուր 8-րդը: Մոտավոր հաշվարկներով, թերսնված մարդկանց թիվը Հայաստանում մոտենում է 400 հազարի: Ըստ «168 ժամ»-ի՝ նման տվյալներ է հրապարակել Gallup International/ WIN կազմակերպությունը՝ իր «Համաշխարհային բարոմետր» զեկույցում: Ուսումնասիրված 57 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը:
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում թերսնման մակարդակը 4% է, և այդ երկիրը տեղ է զբաղեցնում «ամենակուշտ» երկրների առաջին տասնյակում: Նշենք նաև, որ զեկույցի համաձայն ամենավատ վիճակում գտնվում է Հարավային Սուդանը, որտեղ քաղցած է բնակչության 70%-ը: Ամենալավ ցուցանիշներն արձանագրվել են Թունիսում (1%) ևԳերմանիայում (2%):


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել