«Ժողովուրդ». Բոյկոտ՝ Գյումրիում
Վերջին լուրեր
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունենալիք ավագանու նիստում քննարկվելու է նաև քաղաքապետարանում ֆինանսական աուդիտ անցկացնելու մասին հարցը: Ըստ որոշման նախագծի` ավագանին ցանկանում է աուդիտ իրականացնել` ուսումնասիրելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման 2011-2012-ի ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանու անդամների մի մասը փորձելու է բոյկոտել նիստը, որպեսզի աուդիտ չանցկացվի: Բանն այն է, որ ավագանին ամբողջությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի վստահելիները չեն. այնտեղ ԲՀԿ-ի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ կան՝ Վարդևան Գրիգորյանի, Մարտուն Գրիգորյանի և այլն: Ավագանու անդամներից ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, թե, իր կարծիքով, նիստի ժամանակ կլինի բավարար քվե՝ աուդիտ անցկացնելու որոշում կայացնելու համար:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել