Հալեպում հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 40 մարդ
Վերջին լուրեր
Առնվազն 40 մարդ է զոհվել Հալեպում հիվանդանոցի վրա կառավարական ավիահարվածի հետևանքով. այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին։
Չորեքշաբթի օրը երեկոյան, ընդդիմության վկայությամբ, ռմբակոծության է ենթարկվել Դառ ալ Շիֆա հիվանդանոցը՝ Հալեպի խոշորագույն բժշկական հաստատությունը։ Ընդդիմության երկայացուցիչներն իրենց կայքերից մեկում տեսագրություն են տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ տեղի ունենում պայթյունը։ Զոհերի մասին ընդդիմության հայտնած տեղեկությունը ևս հաստատել այլ աղբյուրներից հնարավոր չէ. հաղորդում է CNN-ը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել