Պակիստանում շիական ծիսակարգի ժամանակ պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ
Վերջին լուրեր
Պակիստանի արևելքում՝ Ռավալպինդի քաղաքում, պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 62 մարդ. հաղորդում է BBC-ն։ Պայթյունից մզկիթի պատին հսկայական անցք էր գոյացել։ Սակայն հարյուրավոր հավատացյալներ, չնայած պայթյունին, շարունակել են իրանց երթը՝ հարվածելով իրենց գլխին և կրծքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, 2 մահապարտ հարձակվել էր մզկիթի վրա Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքի վրա։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 2 մարդ։
Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ Աշուրա տոնի շեմին բռնությունները կվերսկսեն։ Այն հադիսանւոմ է սգի օր իմամ Հուսեյնի սգի կապակցությամբ և նշվում է հրապարակային ինքնախարազանմամբ։
Պատասխանատվությունը պայթյունի համար իր վրա է վերցրել «Թալիբան» շարժման պակիստանյան թևը. հաղորդում է France Press գործակալությունը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել