ԱՄՆ-ում հայտնվել է հնդկահավի համով պաղպաղակ
Վերջին լուրեր
ԱՄՆ-ում այսօր նշվող Շնորհակալության օրվա կապակցությամբ Արիզոնա նահանգի սրճարաններից մեկի սեփականատեր Նինդի Վադհվան որոշել է իր այցելուներին հրամցնել հնդկահավի համով տոնական պաղպաղակ. հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Հիշեցնենք, որ ամերիկացիների այս ամենահին և ամենասիրելի տոնի գլխավոր ատրիբուտը հնդկահավնե է։ Այն լցոնում են խնձորներով, գազարով, սոխով և մատուցում են հլորամրգի սոուսով, կարտոֆիլի պյուրեով և դդմի կարկանդակով։
Անսովոր համով պաղպաղակը պատրաստվում է ձեռքով։ «Այս բացառիկ պաղպաղակի պատրաստման համար ավելացվում են հնդկահավի կտորներ, եգիպտացորեն և այլ մթերքներ»։ Այցելուներին այս նորույթը չափազանց դուր է եկել. «Դա հիանալի է։ Ես երբեք սրանից առաջ չեմ փորձել նման համով ճաշատեսակ։ Երեխաներին այն ևս դուր է գալիս»,-ասել տեղի բնակչուհիներից մեկը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել