Թուրքիայի հայերի նախաձեռնությամբ տեղի կունենա Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը
Վերջին լուրեր
Թուրքիայում Հայ մշակույթի միության և օգնության նախաձեռնությամբ հայ մեծանուն բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյա տարեդարձի կապակցությամբ ցուցադրվել է հանրահայտ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գունը» ֆիլմը:
Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը, ցուցադրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 25-ին: Միջոցառման ժամանակ ներկայացվելու է Սայաթ-Նովայի ստեղծագործական գործունեությունը, ապա կցուցադրվի Փարաջանովի ֆիլմը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրդուղրուլ Գյունայը հայտարարել է, որ նրանք կարևորում են տարբեր լեզուներով տարբեր մշակույթների ներկայացումների կազմակերպումը:
«Մենք պլանավորում ենք գիրք հրատարակել՝ նվիրված հայ մեծագույն գուսան Սայաթ-Նովայի ստեղծագործություններին»,-ասել է Գյունայը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել