Սիրիահայերին ազատեցին պետական տուրքի վճարումից
Վերջին լուրեր
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետին ներկայացրեց օրինագիծ «Պետական տուրքի վճարումից սիրիահայերին ազատելու մասին»:
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ խնդիրն այն է, որ կառավարության որոշման համաձայն՝ թույլատրվել է, որ ՀՀ քաղաքացի դարձած սիրիահայերին մեր դիվանագիտական ծառայություններում հանձնվի անձնագիր, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի Բ կետով Հայաստանից դուրս անձնագրերը հանձնելիս յուրաքանչյուր քաղաքացի պետք է վճարի 65.000 դրամ պետական տուրք, նույն օրենքի համաձայն թույլատրվում է առանձին դեպքերում անել նաև բացառություններ, այսինքն զեղչել այդ գումարը:
Հրանուշ Հակոբյանն առաջարկեց կառավարության որոշմամբ առանձին դեպքերն ուղղակի տարածել օտարերկրյա պետություններում.
«Եթե մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, այսինքն՝ նրանք պատերազմական իրավիճակում են հայտնվել, ապա այդ տուրքն ամբողջապես պետք է զեղչել»,–ասաց Հակոբյանը:
Օրինագիծն ընդունվեց։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել