Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը 

Մի՞ թե Ծառուկյանին կդավաճանեն ԲՀԿ տեղական կառույցները 2013-ի նախագահականին

Վերջին լուրեր

Մարդկային կյանքում կան արժեքներ, որոնք, ըստ էության, յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է վեր դասի ցանկացած տիպի երկնային հաճույքից՝ փառքից, փողից, իշխանությունից … ։ Լավ է ասված, բայց ո՞ւմ համար…

Երբ զննում ես շուրջբոլորդ ու տեսնում, թե ինչ է կատարվում աշխարհում, մի պահ մարմնովդ դող է անցնում, երբ լսում ես, որ օրական հարյուրավոր մարդիկ են մահանում, սկսում ես մարդկային տեսանկյունից մտածել գլոբալ խնդիրների մասին, այնուհետև տևական վերացական ճահճից դուրս ես գալիս ու հանդիպում մեր՝ հայաստանյան իրականության ամենավեհ էավաճառությանը, որը թերևս զատել մարմնավաճառությունից անհնարին է՝ գործում են նույն սկզբունքներն ու կանոնները։ «Էս գիշեր 10.000 դրամով սրա հետ կքնեմ»-ին ուղղակի փոխարինում է ««իքս» պաշտոնի դիմաց ընտրություններին սրան կսատարեմ»-ը։ Ասեք, որ իրականում սկզբունքը նույնն է. վաճառել էություն, թե մարմին՝ ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ։ Ազնվության իսպառ բացակայության պատճառով էլիտար քաղաքական վերնախավում հարցը վերափոխվում է «Վաճառվե՞լ, թե՞ չվաճառվել, ո՞րն է հոգեպես ավելի անհրաժեշտ» հարցի։

Հարցը ավելի ցայտուն ձևով արծածվում է 2013-ի նախագահականի շեմին ու նամանավանդ իրենց ընդդիմություն անվանող այլընտրանքների շրջանում։ Իսկ գնելու առաջարկը հրապարակ նետած գլխավոր այլընտրանքը ԲՀԿ-ն է, որը, որքան էլ փորձում է իրեն մեջտեղից ճղելով ցույց տալ ժողովրդին, որ ներկայացնում է ժողովրդի ձայնը, ցավն ու հոգսերը, միևնույնն է, երբ գալիս է գիտակցված՝ որպես այդպիսիսն լուրջ քայլ անելու պահը, մնում է նույն 2008-ի իշխանամետ կցորդ կառույցը՝ մերկացնելով այս ողջ ընթացքում Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյան «լուրջ» բլեֆը։ Այլապես ինչպես կարելի է բացատրել այն, որ Գյումրու նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարել է, թե թիվ 35 ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ պատգամավորական ընտրություններում տեղական կառույցը սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին, եթե միևնույն ժամանակ նույն ընտրատարածքում իր թեկնածոււթյունն էր առաջադրել ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը։ Ուշագրավ է, որ Մուրադ Գրիգորյանը հայտարարել էր, որ չնայած պաշտոնական բանակցութուններ չեն եղել, բայց ընդդիմադիր կառույցները սատարելու են իր թեկնածությունը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ գոնե Սամվել Բալասանյանի գլխավորությամբ Գյումրու տեղական կառույցը չի կարող համարվել ընդդիմություն։ Սա պարզեցինք, բայց ԲՀԿ-ն երբեք էլ իրեն չի համարել ընդդիմադիր ուժ, այլ իրեն կոչել է ընդամենը այլընտրանքային ուժ։ Բայց այսօր, ինչպես տեսնում ենք, այդ այլընտրանքային ուժն իր մեջ է փորձում կլանել ընդդիմադիր ուժերին և կարծես պրոցեսը մեկնարկել է։ Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ օրակարգային խնդիրներ է լուծում, անգամ խոսվում է միասնական թեկնածուի մասին 2013-ի նախագահականին, չգիտես ինչու ԲՀԿ-ականները ՀԱԿ անդամին՝ հնարավոր դաշնակցին սատարելու փոխարեն սատարում են ՀՀԿ-ական թեկնածուին, երբ հենց նույն Բալասանյանը փոխարինելու է գնացել ՀՀԿ-ական «վատ» գործչի՝ պատճառաբանելով, որ հենց նույն ՀՀԿ-ն է իրեն ժամանակին աջակցել Գյումրու քաղաքապետի պաշտոնն ստանձնելուն։

Հենց այսպես էլ ԲՀԿ-ն իբր ջանքեր է գործադրում, իսկ տեղական կառույցը լավության տակից է դուրս գալիս։ Իսկ ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը տեղական կառույցի որոշման վերաբերյալ այսպիսին է՝ «Դա ԲՀԿ տարածքային կառույցի որոշումն է»։ Եթե այս սկզբունքով առաջնորդվենք, ապա նախագահականին էլ, շատ հնարավոր է, ինչ-ինչ լավությունների տակից դուրս գալու համար ԲՀԿ տարբեր տեղական կառույցներ սատարեն հենց ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, վերջում էլ ԲՀԿ մամոլ խոսնակը կկանգնի ու կասի՝ «Դա ԲՀԿ տարածքային կառույցի որոշումն է, որը բխում է բացառապես տեղական խնդիրներից»։ Իսկ Գագիկ Ծառուկյանը՝ որպես ԲՀԿ առաջնորդ, որպես իսկական տղամարդ, տղայական պայմանավորվածություններ հարգող մարդ՝ ստիպված կլինի լուռ տանել տեղական կառույցների «դավաճանությունները»։ 

Այսպիսով՝ այս պարագայում 2013-ի նախագահականի շեմին կունենանք մի այլընտրանքային ուժ ԲՀԿ-ի տեսքով, որը հանգիստ, առանց շտապելու ու ավելորդ «ջղաձգումների» ըստ էության զբաղվում է ամենապարզունակ «հոգևորսությամբ», դրանով իսկ ընդդիմության գլխի տակ փափուկ բարձ է դնում և սպասում ճիշտ ժամանակին՝  շախմատային լեզվով ասած՝ տրամաբանական «Шах и Мат»-ին, որը կարող է լինել ԲՀԿ-ՀՀԿ պայմանավորվածության պտուղ: Սրանից զատ այլ տարբերակների դեպքում ԲՀԿ-ն նման վարքագծով կկորցնի այն ողջ կապիտալը, որը կուտակվել էր նրա իսկ  բանկում՝ 500 հազար քվեների տեսքով։      

...Եվ այս կարգավիճակում, մինչև չվերանա էավաճառությունը, գոնե քաղաքական գործիչների մակարդակով անհնարին կլինի զատել առևտրականին իրական «գյուղացուց»։

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին
Ամենադիտված