Մոուրինյուն ամենաերիտասարդ մարզիչն է, ով 100 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» 49-ամյա մասնագետը` Ժոզե Մոուրինյուն, դարձել է ամենաերիտասարդ մարզիչը, ով գլխավոր մարզչի պաշտոնում իր 100-րդ խաղն անցկացրեց Չեմպիոնների լիգայում: Մոուրինյուի ղեկավարած թիմերը 54 հանդիպմանը հաղթանակ են տոնել, 26-ում՝ ոչ ոքի խաղացել, 20-ում՝ պարտվել: Այս ամենի հետ մեկտեղ, հաղթանակների ամենաշատ տոկոսները պորտուգալացուն բերել է ներկայիս մարզչական աշխատանքը «Ռեալում», ինչը կազմում է 69%:
«Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո Մոուրինյուն նշել է։
«Ես ճանաչում եմ մրցավար Ռոկիին դեռևս Իտալիայում աշխատելուս տարիներին: Նա վարել է «Ինտեր»-«Միլան» հանդիպումը: «Սիթիի» հետ խաղին նա նշանակեց 11-մետրանոց, սակայն իրականում 11-մետրանոց այդ դրվագում չկար: Մրցավարի օգնականը նույնպես նկատեց խախտումը: Սակայն ես հանգիստ եմ: Շնորհակալություն Չեմպիոնների լիգայում իմ 100-րդ հանդիպմանը նվեր մատուցելու համար»,-մարզչի խոսքերը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել