Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման հարցը հստակեցված է
Վերջին լուրեր
Մինչ երեկ դեռ քննարկվում էր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը։ Lurer.com-ի հետ զրույցում երգչուհի Քրիստինե Պեպելյանն ասաց, որ խնդիրն արդեն հստակեցված է, և միանշանակ նրա դին տեղափոխվելու է Հայաստան։
Սակայն դեռ հստակ չէ ո՛չ տեղափոխման օրը և ո՛չ էլ հուղարկավորման վայրը. Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները դեռ տարակուսում են՝ որտեղ թաղել նրան՝ քաղաքային պանթեոնում, թե՝ Կոմիտասի անվան պանթեոնում։
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել