Գվատեմալայի դատարանը մեքսիկացուն 448 տարվա ազատազրկման է դատապարտել
Վերջին լուրեր
Գվատեմալայի դատարանը նախօրեին դատավճիռ է կայացրել Մեքսիկայի քաղաքացու հանդեպ, որին մեղադրում են 2008թ. նոյեմբերին կազմակերպած 19 մարդու զանգվածային սպանության համար: Տղամարդուն դատապարտել են 448 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, 2008թ. մեքսիկական Լոս Զետաս թմրագործների միության և հակառակորդ թմրաբանդայի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել էին թմրաբանդայի 19 անդամներ:
Արդյունքում դատապարտյալ Ուգո Վիկտոր Մորալեսը ճանաչվել է մեղավոր մեղադրական բոլոր կետերով, ինչպես նաև հաստատվել է նրա՝ Լոս Զետասի անդամ լինելու հանգամանքը:
Լոս Զետասը խոշորագույն համաշխարհային թմրագործների միություն է, որը վերահսկում է հանցախմբերը 31 նահանգից 16-ում, այդ թվում՝ Մեխիկոյում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել