Թիվ 1 ընտրատարածքում կընտրվի ՀՀԿ-ական թեկնածուն. Հարցում
Վերջին լուրեր
Lurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ո՞վ կընտրվի ԱԺ պատգամավոր`Արմենակ Դովլաթյան, Էդուարդ Պետրոսյան, Ռոբերտ Սարգսյան, Ստյոպա Սաֆարյան»:
Հարցվածների 89%-ը քվեարկել էր ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի օգտին, 9%-ը՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի օգտին, իսկ «Սոցիալ էկոլոգիական դաշինք»-ի ղեկավար Արմենակ Դովլաթյանի օգտին քվեարկել է հարցվածների 2%-ը, ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանի օգտին՝ 0%:
Նշենք, որ հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 2157 ընթերցող:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել