The Telegraph. Օբաման ներում է շնորհել 2 հնդկահավի
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր 2 դուստրերի՝ Սաշայի և Մալայի հետ միասին մասնակցել է «Շնորհակալության օրվա» (Thanksgiving day) արարողությանը։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Օբաման չորեքշաբթի օրը, արարողության ընթացքում մի շարք քաղաքական կատակներ անելով, 2 հնդկահավի ներում է շնորհել։ Առաջին անգամ Սպիտակ Տունը հովանավորել է, որ մրցույթն օնլայն տարբերակով անցկացվի։
Երկու հնդկահավերին էլ հաղթող ճանաչեցին։ Դրանց շուտով կուղարկեն Ջորջ Վաշինգտոնի հողատարածքներում գտնվող անասնապահական ֆերմա։
Նշենք, որ այս տոնն առաջին անգամ նշվել է Սպիտակ տանը 1963 թվականին՝ Ջոն Քենեդիի նախագահության տարիներին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)