The Daily Mail. «Մեծ ջրհեղեղը» հասել է Բրիտանիա
Վերջին լուրեր
Մեծ Բրիտանիան պատրաստվում է դիմավորել մեծ հեղեղը: Նախօրեին ջրհեղեղն արդեն հասել էր Միացյալ թագավորության որոշ շրջաններ, հեղեղված են և վնասված երկաթգծային և ավտոմեքենաների ճանապարհները, ինչպես նաև մի շարք տներ և վարչական շինություններ:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հեղեղային անձրևները, որոնք թափվել են կղզու վրա շաբաթվա սկզբին, ուժեղանալու են հետագայում: Իրավիճակը վատանում է այն պատճառով, որ անձրևներն ուղեկցվում են քամու ուժգնությամբ, որի արագությունը ժամում հասնում է 60 մղոն:
Նախօրեին ջրի տակ է մնացել շուրջ 200 բնակավայր: Ինչպես հաղորդում է պարբերականը, Անգլիայի հյուսիսում արդեն տարհանել են 60 քաղաքացու:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել