Կանադայում ձերբակալել են Սանտա Կլաուսի գոյությունը հերքող տղամարդուն
Վերջին լուրեր
Կանադական Քինգթոն քաղաքում ոտիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով հայտարարել է, թե Սանտա Կլաուսը գոյություն չունի. հաղորդում է Kingston Police News-ը։
Սանտա Կլաուսների ամենամյա շքերթի ժամանակ 24-ամյա տղամարդը սկսել է բղավել երեխաներին, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի։ Ինքը տղամարդը բավականին սարսափելի տեսք ուներ և նման էր սատանայի։ Տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, առավել ևս, որ տղամարդը գտնվում էր ոչ սթափ վիճակում։ Ոստիկանության աշխատակից Սթիվ Քուփմանի խոսքերով՝ դա բավականին ցածր քայլ էր՝ Ծննդյան տոներից առաջ ասել երեխաներին, որ իրենց սիրելի հրաշագործը երբեք գոյություն չի ունեցել։ Հենց այդ պատճառով իրավապահները չէին կարող չմիջամտել. գրում է The Star-ը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել