Երկուստեք ըմբռնում՝ ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև
Վերջին լուրեր
Այսօր «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ հանդիպումը:
Lurer.com-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ով ևս ներկա է եղել այդ խորհրդակցությանը, ասաց, որ հանդիպումն անցել է երկուստեք ըմբռնման մթնոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՅԴ-ի ներկայացրած 7 օրակարգային կետերը:
«Կարծում եմ՝ «Ժառանգության» վարչության նիստի ժամանակ կքննարկվեն այդ առաջակությունները և իրենց որոշումները կներկայացնեն»,-նշեց Արսեն Համբարձումյանը:
Վերջինս արձանագրեց, որ ընդանուր մոտեցումներ շատ կային։
«Եղել են նաև քննարկումներ առաջիկա հնարավոր քաղաքական զարգացումների մասին: Անշուշտ, կարծում եմ՝ առկա ընդհանրությունները հիմք են հանդիսանում հետագա համագործակցության համար»,-ասաց Համբարձումյանը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել