Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության գնդակը կներկայացնի Կաֆուն
Վերջին լուրեր
Աշխարհի երկակի չեմպիոն 42-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Կաֆուն կներկայացնի Կոնֆեդերացիայի գավաթի 2013 թվականի խաղարկության պաշտոնական գնդակը. տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Բրազիլիայի հավաքականի նախկին ավագն ու կիսապաշտպանը ելույթ կունենա նոր գնդակի մասին պատմությամբ: Մրցաշարը տեղի կունենա 2013-ի հունիսի 15-30-ը: Ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին կհյուրընկալի բրազիլական 6 քաղաք:
Մրցաշարին կմասնակցեն մայրցամաքային 6 մրցաշարերի հաղթող երկրները, ախարհի գործող չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը: Կոնֆեդերացիայի խաղարկությանը մասնակցելու իրավունք են ձեռք բերել արդեն Իսպանիան, Մեքսիկան, Ուրուգվայը, ճապոնիան, Իտալիան և Թաիթին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել